Վերջին 4 տարում ՀՀ ռազմարդյունաբերությանը տրվող գումարի ծավալը 100 անգամ ավելացել է. ԱԽՔ
Վերջին4 տարում ՀՀ ռազմարդյունաբերությանը տրվող գումարի ծավալը 100 անգամ ավելացել է։ Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի պանելային քննարկմանը հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա շեշտեց՝ կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ծավալի է մեծացել ռազմարդյունաբերության պատվերի ծավալը:
«Նախկինում եղած խնդիրների մեծ մասը շարունակում է մնալ: Ինչպես նշեցի, մեր ռազմավարական նպատակն է՝ հնարավորինս կարճ ժամանակում հասնենք նրան, որ Հայաստանի ռազմատեխնիկական կարիքների մոտ 25-30 տոկոսը բավարարվի ներքին արդյունաբերության շնորհիվ։
Այս թիվը, որ ես նշում եմ, բերել է իր հետ բազմաթիվ խնդիրներ, բայց համոզված եմ, որ մասնավոր սեկտորը և ռազմարդյունաբերության ոլորտը կարողանալու է մարսել այս ծավալը և շարունակել աշխատել՝ սպասարկելու ՀՀ ապահովման ճարտպետության կառուցմանը»,- ընդգծեց Գրիգորյանը: