Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2024

ԵՄ-ն Վրաստանին կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

0

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել երկրում ընդունված ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։

«Ես կոչ եմ անում Վրաստանին չեղյալ համարել այս օրենքը, որն ավելի է շեղում երկիրը ԵՄ ճանապարհից»,- գրել է Բորելը X սոցիալական ցանցում։

Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Ընդդիմադիր կուսակցությունների խորհրդարանականները քվեարկությանը չեն մասնակցել։

Օրինագծի հեղինակներն իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն են:

Օրինագիծը ներառում է նաև միասեռ ամուսնությունների, սեռափոխության, միասեռական անձի կամ զույգի կողմից երեխայի որդեգրման, ԼԳԲՏ թեմաների հանրահռչական նպատակով հավաքների, ցույցերի անցկացման արգելք: Հեռուստատեսությամբ արգելվելու են ինտիմ միասեռական տեսարանները։

Օրինագիծն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և երկրի օրենսդրական տեղեկագրի կայքում հրապարակվելուց անմիջապես հետո։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Australian Open

Янчук назвал фаворита Открытого чемпионата Австралии по теннису






Нижний Новгород рассматривают для матчей сборной России по футболу в 2025 году

Подруга BroDude: Яна Алексенцева

В Метрогородке запустят новый благотворительный проект для поддержки особенных детей

Никто из мировых лидеров не поздравил Владимира Зеленского с днём рождения