Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2024

ՆԱՏՕ-ն ուժեղ է. մեզ երբեք չի վախեցնի ՆԱՏՕ-ից դուրս որևէ մեկը. Մարկ Ռյուտե

0

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները չպետք է վախենան «Վլադիմիր Պուտինի միջուկային զենքից»:

Նա հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն կարող է պատասխանել ցանկացած սպառնալիքի։

Այս մասին Մարկ Ռյուտեն ասել է Sky News-ին տված հարցազրույցում։

Նա ասել է, որ հաջորդ շաբաթ սկսվող ՆԱՏՕ-ի ամենամյա միջուկային զորավարժությունները «հստակ ազդանշան են ուղարկում հակառակորդներին, որ մենք պատրաստ ենք արձագանքել ցանկացած սպառնալիքի»:

«ՆԱՏՕ-ն ուժեղ է. մենք կարող ենք դիմակայել ցանկացած թշնամու:

Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ն ապահով և անվտանգ պահելու համար:

Մեզ երբեք չի վախեցնի ՆԱՏՕ-ից դուրս որևէ մեկը, ով կփորձի սպառնալ մեզ։

Այնպես որ, սա անօգուտ է, ավելի լավ կլիներ, եթե նա (Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը - խմբ.) դադարեցներ դա»,- ընդգծել է Ռյուտեն։

Հարցին, թե արդյոք Ուկրաինան թուլանում է այն փաստով, որ դաշնակիցները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները, դեռ թույլտվություն չեն տվել օգտագործել իրենց հեռահար զենքերը Ռուսաստանի տարածքում, Ռյուտեն պատասխանել է. «Ես վստահ չեմ, որ դա այդպես է»:

«Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ ռազմական օգնությունը շարունակի հոսել Ուկրաինա, որպեսզի մենք նաև մեծացնենք արդյունաբերական արտադրությունը Ուկրաինայում և օգնենք նրանց այդ նյութատեխնիկական ապահովման հարցում։

Մեկ զինատեսակ համակարգը չի փոխի պատերազմի ելքը»,- ասում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Полина Кудерметова пробилась в четвертьфинал турнира WTA в Брисбене – казанская теннисистка одолела 9-ю ракетку мира Касаткину






Дешевле «китайца»: самый надежный кроссовер вернулся на авторынок России

ЦСКА отказал "Интернасионалу" в трансфере бразильского защитника Роши

Меньше, чем ожидалось. Морспасслужба установила объем нефтепродуктов, попавших в море после крушения танкеров Волгонефть

Селлеры России снижают цены на Apple-технику благодаря параллельному импорту