Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2024

Սփյուռքի ներգրավվածությունը հայ-թուրքական հարաբերություններում փչացնում է այդ հարաբերությունները. Թուրքիայի ներկայացուցիչ

0

Թուրքիան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կապակցում է ընդհանուր աշխարհը Թուրքիայով իր հարևաններով հանդերձ:  Թուրքիան նաև շատ հետարքրքված է Միջին միջանցքով, դրա համար այս ամբողջ նախաձեռնությունը խաչմերուկի կարող է համարվել լրացուցիչ միջոց, որը կաջակցի այդ գործընթացներին:

«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ասել է Թուրքիայի ներկայացուցիչ պրոֆեսոր Ահմեդը:

«2 րոպե առաջ Ռուբենը մի բան ասաց, որի հետ լիարժեք համաձայն եմ: Պետք է քաղաքական կամք լինի, որ նման ծրագրերն իրականացվեն, իսկ դրա համար անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ, որոնք միակողմանի չեն կարող լինել, պետք է բոլոր կողմերը դա անեն:

Ադրբեջանական կամքն էլ պրակտիկ և պրագմատիկ է իր պլյուսներով և մինուսներով: Երկու այս սուբյեկտները կարող են համաձայնության հանգել, եթե այդ համաձայնությունը լինի, դրանից հետո պատճառ չկա, որ Թուրքիան չաջակցի այս նախագծին»,- ասաց նա:

Թուրք պրոֆեսորի խոսքով՝ Թուրքիան ունի բևեռացված հասարակություն, բայց մի բանի շուրջ թուրքերը բևեռացված չեն:

«Դա Ադրբեջանին աջակցությունն է և սա իրականությունն է: Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, բայց մեկ ազգ, սա գերիշխող նարատիվ է մեզ մոտ:

Այն ինչ վարչապետ Փաշինյանն է մտածում հայ-թուրքական հարաբերությունների մասին դա ճիշտ մոտեցում է, բայց սփյուռքի ներգրավվածությունը հայ-թուրքական հարաբերություններում, ըստ էության, փչացնում է այդ հարաբերությունները: Հայաստանն ու Թուրքիան ունեն ընդհանուր շահեր, բայց ես վստահ չեմ գլոբալ թուրքերը և գլոբալ հայերն ունեն մեծ իմաստով համընկնող շահեր կամ ընդհանուր մտահոգություններ»,- ասաց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Арина Соболенко

Соболенко расплакалась после поражения в финале Australian Open






Хирург по ошибке удалил здоровую часть мениска гимнастке из Москвы Лале Крамаренко

Воронежцам рассказали о погоде на трассе М-4 «Дон» 27 января

Синоптик Ильин: после январской оттепели в феврале в Москву вернутся морозы

В Госдуме предложили продать запрещенные соцсети российским инвесторам