Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2024

ԵՄ-ն տրամադրված է իրականացնել վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի քաղաքացիների համար. Մարագոս

0

Եվրամիությունը ջանում է կյանքի կոչել ՀՀ քաղաքացիների համար ԵՄ-ի վիզաների ազատականացման գործընթացը, որն այժմ տեխնիկական աշխատանքների փուլում է:

Այս մասին Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Մեկ ամիս առաջ Երևանում ազդարարվեց գործընթացի մեկնարկը, և հիմա պետք է աշխատենք, որ վիզաների ազատականացումը դառնա իրականություն: Այս ուղղությամբ կատարվում է տեխնիկական աշխատանք: Այս ամենը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների վրա, նպաստելու է Հայաստանի դիմակայունության աճին, տնտեսական զարգացմանն, ինչպես նաև տարածաշրջանային կապերի հաստատմանը, խաղաղությանն ու հարաբերությունների նորմալացմանը: Հատկապես վիզաների ազատականացումը շատ դրական ազդեցություն է ունենալու մարդկանց միջև կապերի զարգացման և հաստատման իմաստով»,- նշել է Մարագոսը:

«ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների, խաղաղության հաստատման, Հայաստանի և տարածաշրջանի զարգացումն ու բարեկեցությունն ապահովելու համատեղ հանձնառության վրա, ինչպես նաև միտված է միջազգային կարգուկանոնի հետ կապված այն հիմունքների վերականգնմանը, որոնք այսօր լուրջ հարվածներ են կրում»,- հավելել է նա:

«Կարևոր է ներգրավել բոլոր առկա ռեսուրսները, որպեսզի կարողանանք իրականություն դարձնել և կյանքի կոչել այս տեսլականը: Դրա համար, գուցե, տարիներ պահանջվեն, բայց, երբ կա հստակ տեսլական, միասին կհասնենք հաջողության»,- ասել է Մարագոսը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Стефанос Циципас

Стефанос Циципас: «В новом году жду чего-то свежего, нового. В прошлом было много взлетов и падений в плане эмоций»






"Известия": экипажи российских самолетов обучат борьбе с авиаугрозами

Президента Индонезии Субианто пригласили на 80-летие Победы в Москву

Совет директоров «Роснефти» продлил полномочия Сечина на пять лет

Пожарный Моренков назвал основные причины возгораний в новогодние праздники