Բեքհեմը նշել է ներկայիս ֆուտբոլիստներից այն խաղացողին, որին ամենաշատն է նմանեցնում իրեն
Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմն ասել է, թե ֆուտբոլիսների ներկայիս սերնդից ում խաղաոճն է նմանեցնում իր խաղաոճին։
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» սեփականատերն առանձնացրել է իր հայրենակից Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, որը հանդես է գալիս «Լիվերպուլում»
«Եթե ես ստիպված լինեի ընտրել մեկ խաղացողի, որը նման է ինձ իր հարվածներով և փոխանցումների ձևով, դա կլիներ Տրենտը»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում The Anfield Buzz-ը։
Ընթացիք մրցաշրջանում Տրենտը մերսիսայդցիների կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։