Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2024

Հս. Կորեան շուրջ 11,000 զինվոր է ուղարկել ՌԴ՝ պատերազմին մասնակցելու համար. Ուկրաինայի հետախուզություն

0

Ուկրաինայի հետախուզության տվյալներով՝ մոտ 11,000 հյուսիսկորեացի զինվոր վարժանքներ են անցկացնում Ռուսաստանի արևելյան շրջաններում՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը The War Zone-ին ասել է, որ այդ զորքերը պատրաստ կլինեն մասնակցել ռազմական գործողություններին արդեն նոյեմբերի 1-ի դրությամբ։

Բուդանովի խոսքով՝ ԿԺԴՀ-ի հետևակային զորքերը կօգտագործեն ռուսական տեխնիկա և զինամթերք։ Սպասվում է, որ 2600 զինվորից բաղկացած առաջին ստորաբաժանումը կուղարկվի ՌԴ Կուրսկի շրջան, որտեղ ներխուժել են ուկրաինական զորքերը և կօգնի ռուսական կողմին դուրս մղել հակառակորդի ուժերը:

Ըստ հետախուզության պետի՝ առայժմ անհասկանալի է, թե ուր է գնալու հյուսիսկորեական զորքերի մնացած մասը։

«Այս պահին մենք չունենք ամբողջական պատկերը», - մեջբերում է The War Zone-ն Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության ղեկավարի խոսքերը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն մտադիր է ընդհանուր առմամբ 10,000 զինվոր ուղարկել ՌԴ՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Новак Джокович

Джокович: Алькарас хочет стать лучшим в истории






Иностранец-повар в Москве останется под арестом по делу о терроризме

Россияне увидят комету 12 января

США отказали дипломатам РФ в поездке на мемориальную церемонию в Элизабет-Сити

В 40 лет умер проректор Щукинского театрального института Андрей Беликов