Հայաստանում առաջին անգամ. New City Projects-ի և Chroma Interiors-ի համագործակցության արդյունքում առաջին անգամ ներկայացվում է showroom (լուսանկարներ)
Հայաստանում առաջին անգամ կառուցապատողը ներկայացնում է showroom։ Այն ստեղծել է New City Projects ընկերությունը՝ իր նախագծերից «Pallada Tsaghkadzor» համալիրի համար։
Showroom-երը տարածված են արտերկրում և հիմնականում Դուբայում։ Գնորդները մինչև տուն գնելը կարողանում են ծանոթանալ իրենց բնակարանի տիպային օրինակին, վերանորոգմանը և կահավորմանը։ Նման բան Հայաստանում առաջին անգամ առաջարկում է New City Projects-ը։
Հայաստանի զբոսաշրջային կենտրոն Ծաղկաձորում կառուցվելիք Pallada բնակելի համալիրում բնակարան հնարավոր է ձեռք բերել 3 տարբերակով՝ չվերանորոգված, վերանորոգված կամ վերանորոգված և կահավորված։ Վերջինիս տիպային օրինակը՝ showroom-ը, գտնվում է New City Projects-ի Ծաղկաձորի գրասենյակում։ Հենց այս բնակարաններն են հետագայում հանձնվելու կառավարման, որից և բնակարանների սեփականատերերը կստանան եկամուտ։
«Հայաստանում առաջին անգամ գնորդները կարող են այցելել գրասենյակ, ծանոթանալ showroom-ին, տեսնել, թե ինչ տեսք է ունենալու իրենց բնակարանը կահավորումից և վերանորոգումից հետո և դրա հիման վրա կատարել որոշում։ Կահավորված բնակարանի համար ընտրվել են ինքնատիպ դիզայներական լուծումներ և առաջին հերթին մեծ ուշադրություն է դարձվել հարմարավետությանը»,-նշում են New City Projects ընկերությունից։
Նշենք, որ տիպային օրինակի դիզայնը վստահվել է Chroma Interiors ընկերությանը, որի մանրակրկիտ աշխատանքի արդյունքում այսօր գնորդները իրականից ընդհանրապես չտարբերվող showroom-ին կարող են ծանոթանալ Ծաղկաձորում։ Showroom-ը մանրամասն ներկայացնում է բնակարանի սենյակները՝ հյուրասենյակը, ննջասենյակը, լոգասենյակը, ինչպես նաև հագեցած է մինիմալիստական և գեղեցիկ կահավորանքով, որը համապատասխանում է արդիական չափանիշներին ու պահանջներին։
Թվով 8 մասնաշենքից բաղկացած 9-ից 15 հարկանի Pallada բնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարան կարող է ծառայել նաև որպես հյուրանոցային համար` դառնալով կայուն եկամտի աղբյուր։
Հիշեցնենք, որ Pallada բնակելի համալիրում բնակարան կարելի է գնել տարաժամկետ վճարմամբ առանց կանխավճարի և հիփոթեքային վարկով: Pallada-ից բնակարան ձեռք բերելու դեպքում գործելու է եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը։