Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2024

Հորդառատ անձրևի հետևանքով գրանցվել է 5 դեպք. ՆԳՆ

0

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն հոկտեմբերի 17-ից 18-ը, եղանակային պայմաններից ելնելով, ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության տարածքում անցել են ուժեղացված ծառայության, որի ընթացքում իրականացրել են շրջայցեր և ակնադիտական զննումներ։

Շրջայցերն ու ակնադիտական զննումները նպատակաուղղված էին հորդառատ անձրևի հետևանքով հնարավոր արտակարգ դեպք-պատահարների կանխարգելմանը։

Հոկտեմբերի 17-ին ժամը 18։00-ից սկսած 2-ժամյա պարբերականությամբ Երևան քաղաքում, ՀՀ բոլոր մարզերում, գետերի ափամերձ հատվածներում և այլ վտանգավոր գոտիներում իրականացրել են դիտարկումներ։

Հորդառատ անձրևի հետևանքով ՆԳՆ փրկարար ծառայությունում գրանցվել է 5 դեպք։ Փրկարարական ծառայողները, օպերատիվորեն արձագանքելով ահազանագերին, իրականացրել են մի շարք անհրաժեշտ գործողություններ։ Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 31 հասցեում տանիքի վերանորոգման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԵՓՎ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։ Շիրակի փողոցի թիվ 49 հասցեում գտնվող օժանդակ շինությունում ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻ կենտրոնի հերթապահ խումբն իրականացրել է ջրահեռացման աշխատանքներ, Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 26/13 հասցեի մոտակայքում փրկարարներն անձրևաջրերից կուտակված փոսից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենա։

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արարատի մարզի Գետափնյա բնակավայրում հրշեջ-փրկարարներն իրականացրել են բնակարանից և տների նկուղային հարկերից անձրևաջրերի հեռացման և այլ աշխատանքներ՝ նպատակ ունենալով նվազեցնել անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով առաջացած վնասները։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Медведев и Рублев ухудшили свои позиции в рейтинге ATP






Ветерану Кравцову присвоили звание почётного гражданина Москвы

Психиатр объяснил причину всплеска интереса к проституткам с инвалидностью

Русский школьник не пощадил шахматного короля, играя "наугад"

Московские зайцы завидуют сербам. Российской столице не светит опыт Белграда по бесплатному проезду на общественном транспорте