«Կրասնոդար»-ը հայտարարություն է տարածել Սպերցյանի և Հարությունյանի վերաբերյալ
Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը վերադարձել են «Կրասնոդար» և վերսկսել են մարզումները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Նախորդ շաբաթվա համեմատ թիմը նոր համալրում ունի Հայաստանի հավաքականից»,- նշված է ռուսական ակումբի տարածած հայտարարության մեջ։
Սպասվում է, որ երկուսն էլ պատրաստ կլինեն վաղը կայանալիք «Սպարտակի» դեմ արտագնա հանդիպմանը։
ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում կայացած 11 տուրից հետո «ցլերը» 27 միավորով առաջատարությունը կիսում են «Լոկոմոտիվի» հետ։