Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2024

Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը փաստացի հանգեցնում են ԵՄ-ին անդամակցության գործընթացի կասեցմանը. Մակրոն

0

Մենք մտահոգված ենք Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ. կառավարության ձեռնարկած քայլերը փաստացի հանգեցնում են ԵՄ-ին անդամակցության գործընթացի կասեցմանը. այս մասին, interpressnews.ge կայքի փոխանցմամբ, Եվրոպական խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Վրաց ժողովուրդն առաջիկա օրերին պետք է կատարի իր ընտրությունը», - ասել է Մակրոնը՝ նկատի ունենալով հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին իր հերթին ասել է, որ «եթե իշխանությունը չփոխի իր քաղաքական գիծը, Վրաստանն էլ ավելի շատ կկորցնի»:

«Եթե դուք՝ վրացիներդ, ձեր քվեներով որոշեք չշարունակել ԵՄ անդամակցության ճանապարհը, ապա Վրաստանը կկորցնի ամբողջական ֆինանսական աջակցությունը, որը նախատեսված է ԵՄ-ին անդամակցելուց առաջ ընկած ժամանակահատվածի համար։ Այդ դեպքում Վրաստանը կկորցնի այն բոլոր գումարները, որոնք ստանում են ԵՄ նոր անդամները, հատկապես ցածր տնտեսական զարգացում ունեցող երկրները», - ասել է ԵՄ դեսպանը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Новак Джокович

Новак Джокович отменил тренировку за день до полуфинала Australian Open






Доклад написан: Дела Яниса Тиммы, генерала Кириллова и... SHAMAN совпали не случайно?! Очень важные данные! Новости. Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!

Московские росгвардейцы задержали дебошира в хостеле

Мексиканские приключения Александра Петрова и Барбары де Рехиль – состоялась премьера комедии «Василий»

Журналистам вручили награды Росгвардии