Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2024

Վրաստանն արդեն կորցրել է 121 մլն դոլար ԵՄ օգնությունից, և եթե իշխանությունը չփոխի իր քաղաքական գիծը, Վրաստանն էլ ավելի շատ կկորցնի. ԵՄ դեսպան

0

Վրաստանի կառավարությանը ֆինանսական աջակցությունը դադարեցնելու որոշումն արդեն ընդունված է, հայտարարել է  Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին՝ ընդգծելով, որ եթե իշխանությունը չփոխի իր քաղաքական գիծը, Վրաստանն էլ ավելի շատ կկորցնի։ Այս  մասին գրում է 1tv.ge-ն:

«Մենք այդ թիվը հրապարակել ենք անցյալ շաբաթ: Վրաստանը կորցրել է 121 միլիոն դոլար ԵՄ օգնությունից, և դա վերաբերում է միայն շարունակական աջակցությանը: Եթե իշխանությունը չփոխի կուրսը, Վրաստանն էլ ավելի շատ կկորցնի: Եթե դուք՝ վրացիներդ, ձեր քվեներով որոշեք չշարունակել ԵՄ անդամակցության ճանապարհը, ապա Վրաստանը կկորցնի ամբողջական ֆինանսական աջակցությունը, որը նախատեսված է ԵՄ-ին անդամակցելուց առաջ ընկած ժամանակահատվածի համար։ Այդ դեպքում Վրաստանը կկորցնի այն բոլոր գումարները, որոնք ստանում են ԵՄ նոր անդամները, հատկապես ցածր տնտեսական զարգացում ունեցող երկրները», - ասել է ԵՄ դեսպանը։

Գերչինսկու խոսքով՝ ԵՄ անդամակցությունը խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման երաշխիք է, բայց ընտրությունը ժողովրդինն է։

«Դուք ինքներդ կորոշեք ձեր երկրի ապագան, ինչպիսին եք ուզում, որ այն լինի»,- ասել է Գերչինսկին։

Նշենք, որ հոկտեմբերի 26-ին կայանալու են խորհրդարանական ընտրություններ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Марат Сафин

Марат Сафин сделал прогноз на финал Australian Open Янник Синнер — Александр Зверев






Впереди дерби с питерскими одноклубниками

Москвичам рассказали о погоде в столице 26 января

В Метрогородке запустят новый благотворительный проект для поддержки особенных детей

В Москве на пять суток посадили британца за нецензурную брань на улице: В суде он "забыл" русский язык