Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2024

Հրդեհ՝ Արարատում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

0

Այսօր՝ հոկտեմբերի19-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ բնակավայրում գտվող նախկին ամբուլատորիայի շինությունում:  

Դեպքի վայր է ժամանել Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի պարեկները: Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Այրվել են Գրիբոյեդով փողոցի թիվ 129 շենքում չգործող ամբուլատորիայի տանիքի կառուցատարրերը, շինության ներսի մանրահատակը, փայտապատուհաններն ու արխիվային փաստաթղթեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса