Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք

0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որոնցից 4-ը` նախկինում կատարված:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, ֆիզիկական ներգործության, խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության և բնակարանային գողության՝ 3-ական, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կանխամտածված սնանկության ու փաստաթղթերը կեղծելու՝ 2-ական, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, ինքնիրավչության, մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, փողերի լվացման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և սառը զենք կրելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար․ 12 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Буэнос-Айрес (ATP). 1-й круг. Карбаллес Баэна встретится с Лайовичем, Дьере – с Мюллером






Воронежцы подали более 600 заявок на II Всероссийскую муниципальную Премию «Служение»

Российские политологи заявили об искусственно созданном давлении на ЦИК Абхазии

Отделение СФР по Москве и Московской области проактивно открыло свыше 178 тысяч СНИЛС новорожденным

В «Острове Мечты» начнет работу «Открытая сцена» для талантливых артистов