Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Անկարայի և Կիևի միջև համագործակցության շարունակությունը տարակուսելի է՝ հաշվի առնելով թուրքական իշխանությունների հայտարարությունները. ՌԴ ԱԳՆ

0

Անկարայի և Կիևի միջև ռազմատեխնիկական համագործակցության շարունակությունը տարակուսելի է՝ հաշվի առնելով թուրքական իշխանությունների հայտարարությունները ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն աջակցելու իրենց պատրաստակամության մասին:

Այս մասին Hurriyet թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ցավոք, Անկարան շարունակում է համագործակցել Կիևի «ռեժիմի» հետ ռազմատեխնիկական ոլորտում։

Թուրքական զենքն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։

Սա չի կարող տարակուսանք չառաջացնել՝ հաշվի առնելով թուրքական ղեկավարության հայտարարությունները միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին»,- ասել է Լավրովը:

Լավրովը  հավելել է, որ Ռուսաստանը բաց է քաղաքական կարգավորման համար։

«Մենք բաց ենք քաղաքական կարգավորման համար:

Բայց մենք չպետք է խոսենք ժամանակավոր հրադադարի մասին, այլ հակամարտությունը դադարեցնելու մասին՝ վերացնելով դրա բուն պատճառները։

Դրանց թվում են ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, Ռուսաստանի անվտանգության կենսական շահերի համար սպառնալիքների ստեղծումը և Կիևի «ռեժիմի» կողմից ռուսների և ռուսալեզու Ուկրաինայի բնակիչների իրավունքների խախտումը»,- ասել է նախարարը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Даллас (ATP). 1/2 финала. Рууд встретится с Муньяром, Пол – с Шаповаловым






На фармацевтическом заводе «Велфарм-М» запущено новое производство

Анастасия Агафонова вошла в Топ-3 рейтинга руководителей подразделений private banking

Аналитики выяснили, в каких регионах России самый дешевый бензин

Олимпийский чемпион из Петербурга Антон Сихарулидзе возглавил ФФККР