Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Մոսկվայում մեկնարկել են Լավրովի և Հս. Կորեայի ԱԳ նախարարի բանակցությունները

0

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռազմավարական խորհրդակցություններ է անցկացնում Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոյ Սոն Հիի հետ:  Հյուսիսկորեացի պաշտոնյան այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Հանդիպումը տեղի է ունենում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը։ 

Լավրովի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները «աննախադեպ մակարդակի են հասել»: Նա նաև շնորհակալություն է հայտնել Փհենյանին Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ դիրքորոշման համար։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի՝ նախագահ Պուտինի և Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հատուկ ուշադրության շնորհիվ», - ասել է ռուս նախարարը։

Լավրովն ասել է, որ երկու երկրների զինվորականները սերտ համագործակցում են։ Նա ակնկալում է, որ բանակցություններում կձևավորվի ընդհանուր ըմբռնում Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև կնքված ռազմավարական համաձայնագրի իրականացման վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ այս համաձայնագիրը նախատեսված է Եվրասիական մայրցամաքում կայունացնող դեր խաղալու համար։

«Շատ սերտ կապեր են հաստատվել երկու երկրների զինվորականների միջև և անվտանգության ծառայությունների գծով։ Սա նաև թույլ է տալիս մեզ լուծել այնպիսի խնդիրներ, որոնք գործնականում կարևոր են մեր և ձեր քաղաքացիների անվտանգության համար»,- նշել է Լավրովը։

Պուտինը և Կիմ Չեն Ընը հունիսի 19-ին ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի նախագիծը։ Պետդուման փաստաթուղթը վավերացրել է հոկտեմբերի 24-ին։ Այն ենթադրում է, որ երկրները պարտավորվում են անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել երկրներից մեկի վրա զինված հարձակման դեպքում։

Այժմ Արևմուտքը և Ուկրաինան պնդում են, որ Հյուսիսային Կորեան հազարավոր զինծառայողներ է ուղարկել ՌԴ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Дарья Касаткина

Касаткина обыграла Кудерметову на турнире в Дохе, не проиграв ни гейма






СберНПФ отчитался за ПДС. Россияне учатся копить вместе с государством

Всемирный дебют уникального арбалета-автомата BearHunter HARAON

В RooX UIDM расширены возможности аутентификации сотрудников

На фармацевтическом заводе «Велфарм-М» запущено новое производство