Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանիում հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված. ՊԵԿ (տեսանյութ)

0

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ։

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Ս․Պ․-ն մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներմուծելու թմրամիջոց։

Վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տվյալները, հսկողություն են սահմանել Հայաստան ներմուծվող առաքանիների նկատմամբ: Պարզվել է  ներմուծվող սուրհանդակային առաքանու ՀՀ տարածք մուտք գործելու օրը և բեռնափոխադրող կազմակերպության անվանումը։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություների, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել «Տրանս Շիփինգ» ՍՊԸ միջոցով ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Առաքանիում բացի անձնական օգտագործման իրերից հայտնաբերվել է պլաստմասե տարա, որը լցված է եղել  330 գրամ քաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող սուր հոտով, դեղին զանգվածով:  

Որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանի Ավան Նարեկացի թաղամասի շենքերից մեկի մոտից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ Ս․Պ․-ն և Մ․Ա․-ն: Վերջիններս ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում քաղաքացիները ձերբակալվել են։

Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու նպատակով:  Համապատասխան որոշումների հիման վրա կատարվել են խուզարկություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Анастасия Потапова с уверенной победы стартовала на турнире WTA-500 в Линце






Актер Финягин раскрыл секрет популярности Юры Борисова

Спасатели нашли тело фигуриста Наумова, погибшего в авиакатастрофе в Вашингтоне

Художник-постановщик «Ежика в тумане» подала в суд на ЦБ

«Ведомости»: суд в Москве запретил Google продолжать судиться в Калифорнии