Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Ակցիայի նպատակը շատ հստակ է՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակում. ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է ընթանում

0

ՄԱԿ-ի գրասենյակի առջև մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի կողմից կազմակերպած ակցիան:

ՄԱԿ-ի գրասենյակից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ ԱԳՆ և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիայի նպատակը շատ հստակ է:

«Հաջորդ շաբաթ Բաքվում տեղի է ունենալու COP29 միջազգային խորհդաժողովը, և դրան մասնակցող միջազգային կազմակերպություններից պահանջում ենք, որ անպայման ճնշում բանեցնեն Ադրբեջանի վրա, հայ ռազմագերիներին և այլ պատանդառված անձանց ազատ արձակելու նպատակով»,- ասաց նա:

Սաղաթելյանը հիշեցրեց, որ այսօր Ադրբեջանում է գտնվում 2 տասնյակից ավելի ռազմագերի, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիան ՀՀ նկատմամբ, մեկ տարի առաջ Արցախում իրականացրել է ցեղասպանություն, էթնիկ զտում:

«Այդ հարցերը միջազգային կազմակերպությունների, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների առջև բարձրացնում ենք նաև մեր ժողովրդի տեսակետը՝ իրենց երկրներին փոխանցելու ակնկալիքով»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից 22-ը  Բաքվում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության հեղինակավոր համաժողովը՝ COP29-ը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Медведев победил Вавринку и вышел во второй круг турнира ATP в Роттердаме






Социальный фонд упрощает работодателям возмещение затрат на охрану труда

7 февраля – День рождения огнетушителя

В Москве рассмотрели реализацию инфраструктурных проектов в Ингушетии

В Москве снесут легендарный «дом-книжку» ради 76-этажного небоскреба