Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունն էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունն էլի վստահի Փաշինյանին։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը․
«Իշխանական խմբակցությունում մարդիկ են, որոնց համար անհասկանալի արժեքներ կան։ Արցախը կորցրինք, որևէ արձագանք չեղավ։ Տավուշը, ի դեմս Փաշինյանի, նվիրեցին թշնամուն, իշխանության ներսում աշխուժություն, խժդժություն չկար։ Հենց հարցը հասնում է պաշտոններին, ազդեցությանը, փողին, սկսում են աշխուժանալ։
ՔՊ-ն սկսել է հերթական ընտրությունների քարոզարշավը։ Բոլոր այն համայնքներում, որտեղ չունեն հենարան, սկսել են մաքրել ընդվզման օջախները։ Վերջին օրինակը Գյումրին էր։ Գալիք ընտրությունը չի լինի ներկայի ու նախկինի միջև, կլինի նաև այլընտրանք։ Փաշինյանը հենց դա չի ուզում։ Նա ուզում է դիսկուրսը պահել նախկինի ու ներկայի միջև, որտեղ միշտ հաղթում է»,- նշել է պատգամավորը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․