Հայտնի է, թե ով է եղել Մադրիդի «Ռեալ»-ում «Ոսկե գնդակ»-ի արարողությանը չմասնակցելու նախաձեռնողը
France Football-ի կողմից կազմակերպված «Ոսկե գնդակի» և մի շարք այլ մրցանակաբաշխությունների ժամանակ Մադրիդի «Ռեալի» ոչ մի ներկայացուցիչ ներկա չի գտնվել։
Ինչպես տեղեկացնում է Madrid Xtra-ն՝ հղում անելով COPE-ի լրագրող Արանչա Ռոդրիգեսին, որոշման նախաձեռնողը եղել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
Նա այդ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ տեղեկացել է « Ոսկե գնդակի» իրական դափնեկրի մասին։
Այդ իրավիճակում իտալացու առաջնահերթությունը եղել է իր թիմի խաղացողի՝ Վինիսիուսի և մյուսների հարմարավետությունը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» ճանաչվել է տղամարդկանց լավագույն թիմ, Անչելոտին՝ լավագույն մարզիչ, իսկ Կիլիան Մբապեն կիսել է Գերդ Մյուլերի մրցանակը Հարի Քեյնի հետ։ «Ոսկե գնդակն» էլ բաժին է հասել «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին։