Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Ինչպե՞ս է Նարեկ Նալբանդյանը ոսկու հանք ձեռք բերել. «Փաստ»

0

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս տեղեկություններ հրապարակվեցին, որ գործարար Նարեկ Նալբանդյանը մտնում է հանքարդյունաբերության ոլորտ։ Ի մասնավորի, նա և իր գործընկերը հիմնել են «Հանքագործ» ՍՊԸ-ն և դարձել Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33-ական տոկոսի բաժնետեր։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ում ֆինանսական լուրջ խնդիրներ են եղել, հանքը լիարժեք չի շահագործվել, առկա են եղել նաև աշխատավարձերի պարտքեր, ըստ այդմ՝ ընկերությունը վաճառքի է հանված եղել, ու այն գնել են Նարեկ Նալբանդյանն ու նրա գործընկերը:
 
Հետաքրքիր օրինաչափությամբ, Նալբանդյանի վերջին շրջանի գնումները, այսպես ասած, պրոբլեմատիկ են՝ այն առումով, որ նրա գնած միավորները կա՛մ ճգնաժամի մեջ են եղել, կա՛մ փակվելու եզրին, կա՛մ ընդհանրապես փակված: Այսինքն, «իշխանությունների սրտի օլիգարխը» յուրատեսակ «փրկչի» դերում է հանդես գալիս՝ պարզերես անելով իշխանություններին, «կաղացող» կազմակերպությունները գնելով ու ոլորտում առաջատար դարձնելով:
 
Օրինակ՝ Ծաղկաձորի «Գելդեն փելես» հյուրանոցային համալիրը մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից 2019-ին նվիրաբերվեց պետությանը, սակայն վերջինս 2,5 տարի չէր կարողանում վաճառել այն: Միայն մեծ ջանքերից ու մի քանի անհաջող աճուրդից հետո կառավարությանը հաջողվեց հյուրանոցը վաճառել Նարեկ Նաբանդյանին։ Հիմա էլ, փաստորեն, Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հանքն է գնել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

В сети появилось трогательное видео Рыбакиной с детьми






Депутат рассказал, как получить пенсию 110 тыс. руб.

Уникальную италийскую фреску из собрания воронежского музея впервые выставили в Москве

СК завел дело после стрельбы и похищения человека на западе Москвы

Асмус, Петров и Собчак посетили премьеру «Пророка» с Борисовым о Пушкине