Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

ՊԵԿ-ը բացահայտել է մոտ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք (տեսանյութ)

0

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։

Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 7 բաժին տեղեկություններ էին ստացվել առ այն, որ  Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող կենցաղային սարքավորումների և էլեկտրատեխնիկայի առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն` այս կերպ խուսափելով  առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։

Օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով`ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջացառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են։

Միջոցառումների շրջանակում ընկերության տնօրենի կողմից հետագա հետազոտման նպատակով տրամադրվել են ներքին հաշվապահական փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները: Դրանց հետազոտման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021-2024 թվականների ընթացքում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,3 մլրդ դրամի իրացման շրջանառություն։

Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի՝ պետությանը պատճառվել է շուրջ 337 մլն դրամի վնաս։

Դեպքի առթիվ  հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաձեռնված վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ։

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Дарья Касаткина

Касаткина проиграла американке Пегуле и завершила выступление на турнире в Дохе






VK впервые проведет женский форум

Российский дрон повредил саркофаг, закрывающий реактор на Чернобыльской АЭС

Рублево и Рублево-Архангельское свяжет мост через Москву-реку

Спасатели в усиленном режиме патрулируют водоемы столицы