Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը (տեսանյութ, լուսանկարներ)

0

Նոյեմբերի 3-ին Հայաստանում կայացավ Project Management Awards 2024-ը, որի նպատակն էր ներկայացնել և ըստ արժանվույն գնահատել Հայաստանում իրականացվող լայնամասշտաբ նախագծերը։

Ներկայացված բազմաթիվ նախագծերից հեղինակավոր ժյուրին, որը ներառում էր ոլորտի առաջատար մասնագետների, ընտրեց լավագույն նախագծերը և դրանց հեղինակ պրոֆեսիոնալներին՝

1. Տարվա նախագծի ղեկավար-Դավիթ Ծերունյան, Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ 2022

2. Նորարարության նախագծի ղեկավար-Նարինե Իսկանդարյան, e-Disability հարթակ, Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ

3. Կայունության նախագծի ղեկավար-Էլեն Մանուկյան, Հայաստանի նորաձևության և տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկոհամակարգի ստեղծում

4. Սոցիալական ազդեցության նախագծի ղեկավար-Լիա Հարությունյան, Սոցիալական պաշտպանության կառավարման տեղեկատվական համակարգ (ProMIS)

Ներկայացված նախագծերը խոշոր են և պետական մասշտաբով կարևորություն ունեն, ի ցույց են դնում նախագծերի կառավարման կարևորությունը՝ հատկապես խոշոր ծրագրեր իրականացնելիս։

«Մեր կառույցում ներգրավված տարբեր ոլորտների նախագծեր իրականացնող պրոֆեսիոնալները բազմիցս փաստել են, որպես մասնագիտություն, նախագծերի կառավարման անհրաժեշտությունը՝ հատկապես, երբ անհրաժեշտ է բարձրացնել արդյունավետությունը։ Այս իմաստով՝ ներկայացված նախագծերը դրա ուղիղ ապացույցն են»,- ասաց PMI Հայաստանի նախագահ Աստղիկ Սահակյանը՝ շնորհավորելով մրցանակակիրներին։

Ներկայացված նախագծերը տպավորել էին նաև նախագծերի կառավարման ոլորտի համաշխարհային հեղինակություն, PMI-ի տնօրենների խորհրդի նախագահ ԼուԷնն Պիկարդին։

«Ողջունում եմ այս մրցանակաբաշխությունը։ Հիմնվելով նախագծերի կառավարման բազմամյա փորձիս վրա՝ կարող եմ ասել, որ ոչ միշտ են դրանք իրականացնողները դառնում տեսանելի և օրինակելի մոդել՝ հասարակության և բիզնեսի կառավարման համար։ Իսկապես տպավորիչ նախագծեր էին ներկայացված, ինչը ևս մեկ անգամ փաստում է մեր հայաստանյան մասնաճյուղի կայացած լինելը»,- ասաց ԼուԷնն Պիկարդը։

Մրցանակաբաշխությանը զուգահեռ, պետական կառավարման ոլորտի տարբեր ներկայացուցիչներ հանդես եկան ելույթներով ու զեկույցներով՝ կիսվելով պետական նշանակության նախագծերի կառավարման իրենց փորձառությամբ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Прямая трансляция первого матча Рыбакиной на турнире в ОАЭ






Медведев заявил, что «Зенит» не вёл переговоры о возвращении Малкома

Мэр вручил премии правительства Москвы молодым учёным

Реестровые иностранцы: какими способами власти РФ будут бороться с нелегалами

Сотрудники Росгвардии задержали мужчину с наркотиками в Москве