Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Իրավիճակ կփոխվի միայն այն ժամանակ, երբ քաղաքացիները բոյկոտեն այդ որոշումը, օգտվեն տրանսպորտից ու ոչ մի դրամ չվճարեն. Հայկ Սահակյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, քաղաքային իշխանության որոշմամբ՝ 2025 թվականի հունվարի մեկից մայրաքաղաքում գործելու է միասնական տոմսային համակարգ։ Ընդդիմությունն ասում է, որ սա ուղղակի տրանսպորտի ուղեվարձի թանկացում է՝ առանց որևէ փոփոխության, իսկ իշխանությունը պնդում է, որ դա արվում է բարեկեցիկ պայմաններով երթևեկություն ապահովելու համար։ Ի՞նչ է սպասում մայրաքաղաքի բնակիչներին հունվարի մեկից։

– Մեր կառավարողներից որևէ խելացի բան սպասելն անիմաստ կլիներ, իրենց հիմնավորումը, բնականաբար, շատ ծիծաղելի է ու, բնականաբար, իրականության հետ որևէ աղերս չունի։ Մենք սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող պետություն ենք, ու մեր քաղաքացիների ահռելի մասը աղքատության շեմից ավելի ցածր վիճակում է, և տրանսպորտի հիմնական շահառուն էլ հենց աղքատ խավն է, ու մեկ էլ հանկարծ տրանսպորտի ուղեվարձը բարձրանում է։ Սա հենց խոցելի խավին է հարվածելու, ի միջի այլոց, դա հենց Նիկոլ ընտրած խավն է: Շատ հետաքրքիր է լինելու, թե ինչպես են Նիկոլենք կտրում այն ճյուղը, որի վրա նստած են։ Այնպես որ, մեզ հետաքրքիր զարգացումներ են սպասում։ 

Չեմ կարծում, որ քաղաքացիները սա հանգիստ կուլ կտան, որովհետև կյանքը ցույց է տվել, որ երբ անմիջապես կպչում ես քաղաքացու գրպանին, դա արձագանք է ունենում, բայց նաև չեմ սպասում այն արդյունքները, ինչ եղան 2013 թվականին, որովհետև այդ ժամանակ քաղաքացիները ոչ թե ըմբոստացան, այլ կային մարդիկ, որոնք կարողացան կազմակերպել, առաջ քաշել օրակարգերը, հետո Ալեն Սիմոնյանը, Հայկը Մարությանը եկան, միացան ու փիառվելու ֆոնի վրա դարձան, այդ շարժման արդյունքում կանգնած էին լրիվ այլ մարդիկ։ Եթե իրենք չկազմակերպեն այդ շարժումը, այդ ջիղը չդրվի հիմքում, բնականաբար, ոչինչ էլ տեղի չի ունենալու։

– Հիմա Հայկ Մարությանը, որի թիմը ներկայացված է ավագանիում, կազմակերպում է ստորագրահավաք, ու անհրաժեշտ թվով ստորագրությունների դեպքում դա ներկայացնելու են ավագանու նիստին, որի ժամանակ, ըստ Մարությանի, իշխանությունն այլ ելք չի ունենալու, քան հաշվի նստել քաղաքացիների կարծիքի հետ։ Այս նախաձեռնությունն ինչպե՞ս եք գնահատում, ու եթե լինեն անհրաժեշտ թվով ստորագրություններ, իշխանությունն ի՞նչ քայլ կանի։

– Ողջունելի է այն հանգամանքը, որ քաղաքացու հոգսերով զբաղվող, քաղաքացու շահերը սպասարկող, թեկուզ փոքրաթիվ խումբ կա քաղաքապետարանում, բայց տխուր է այն փաստը, որ այդքան ռեսուրս, փորձ ունենալու պարագայում որոշել են ստորագրահավաք անելու ճանապարհը, որովհետև ստորագրահավաքի անհաջող փորձ ունենք։ Հիշեցնեմ «Հայաքվեն», որով Արցախն էին փրկում, ԵՄ-ին անդամակցելու ստորագրահավաք արեցին, բայց եթե մեր խնդիրների լուծումները ստորագրահավաքով լիներ, հիմա այլ իրավիճակում կլինեինք։ Ստորագրահավաքը քաղաքական գործընթացի այն աննշան մասն է, որը հիմնական լոկոմոտիվ չի կարող լինել, որ վրա շեշտադրում են կատարում մեր քաղաքական այրերը։ 

– Այսինքն՝ արդյունք չե՞ք ակնկալում։ 

– Ստորագրահավաքով, բնականաբար, իրողություն չես կարող փոխել, իրողությունը կարող ես փոխել միայն այն ժամանակ, երբ քաղաքացիները բոյկոտեն այդ որոշումը, օգտվեն տրանսպորտից ու ոչ մի դրամ չվճարեն, այդ ժամանակ քաղաքապետարանը կգնա որոշակի քայլերի։ Եթե քո դեմ անօրինական քայլեր են անում, դու պետք է հակընդդեմ քայլ անես, որ նրանք ստիպված, այլընտրանք չունենալով, խեղճանալով հետ կանգնեն ապօրինությունից։ Ի՞նչ ստորագրահավաք, դրա մասին խոսելը լուրջ չէ, հասկանո՞ւմ եք։

– Պարո՛ն Սահակյան, փաստորեն կարծում եք, որ միանգամից պետք է կոշտ քայլերի՞ գնալ։

– Քաղաքացուն պետք է հստակ ասվի՝ ժողովուրդ ջան, մենք ձեզ կոչ ենք անում, ինչպես ենք մենք 150 դրամի դեմ պայքարել, անձամբ ես ու մի քանի հոգի բարձրանում էինք տրանսպորտ, հարյուր դրամ տալիս, վարորդին հարցնում էինք՝ բան ունե՞ս ասելու, վարորդն ասում էր՝ չէ՛, ձեր ցավը տանեմ, իջեք։ Այսինքն՝ մարդկանց պետք է ցույց տաս՝ ի՛նչ է պետք անել, ո՛նց է պետք անել: Եթե մենք այն ժամանակ ստորագրահավաք անեինք, կարծում եք՝ Տարոն Մարգարյանն իջեցնելո՞ւ էր ուղեվարձը, պարզ է, որ չէ։

– Հիմա, եթե հունվարից նման ակցիա արվի, շոշափելի արդյունք կլինի՞։

– Ես հուսով եմ և ուզում եմ, որ արդյունք տա, որովհետև սա նախ ապօրինի որոշում է, այդ ի՛նչ մի աշխատատեղեր են ստեղծել, կենսամակարդակ են բարձրացրել, որ մենք կարողանանք 300 դրամ տալ Շենգավիթից Կենտրոն հասնելու համար, տրանսպորտից օգտվելն այլևս շքեղություն է դառնալու, դա աբսուրդ է։

– Ձեր գնահատմամբ՝ Հայկ Մարությանը հիմա ունի՞ ժողովրդի կողմից բավարար վստահություն, որ կարողանա նման ակցիա առաջնորդել ու արդյունքի հասնել։

– Չեմ տիրապետում սոցիոլոգիական որևէ տվյալի, որ այդ մասով հայտարարություն անեմ, բայց ես ասում եմ, որ Հայկ Մարությանը տեսել է, թե այն ժամանակ ինչպես է եղել տրանսպորտի թանկացման դեմ շարժումը, մասնակցություն է ունեցել, ճիշտ է՝ կեսից, բայց ունեցել է։ Նա ունի քաղաքական տրամաբանություն, ինչը ցույց է տվել իր գործունեության ընթացքում, միայն այն հանգամանքը, որ ինքն այս պահից պատրաստվել է, նշանակում է, քաղաքական հոտառություն է ձեռք բերել կամ խելացի քաղաքական խորհրդատուներ ունի կողքը, որոնք ուզում են այս ալիքը որսալ ու դրա վրա ինչ-որ գործընթաց սկսել 2026 թվականի հերթական ընտրությունների շեմին։ 

Այս ամենը ցույց է տալիս, որ այդ մարդը քաղաքականապես աճ է ապրում, ու ես հուսով եմ, որ նա կհաջողի, որովհետև այս պարագայում սա մեր բոլորի շահերից է բխում, որ տրանսպորտի գինը չբարձրանա, ու ես կուզեմ, որ դա ստացվի, ու հնարավորության դեպքում նաև կաջակցեմ, որ դա տեղի ունենա։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Իրավիճակ կփոխվի միայն այն ժամանակ, երբ քաղաքացիները բոյկոտեն այդ որոշումը, օգտվեն տրանսպորտից ու ոչ մի դրամ չվճարեն. Հայկ Սահակյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Медведев и Рублев ухудшили свои позиции в рейтинге ATP






Бывшему губернатору Кировской области Белых вернут расходы на адвоката 8 млн

Собянин утвердил проект планировки территории на юго-западе Москвы

Врач Русакова: недостаток витамина D восполнить только питанием нельзя

Анна Сельдюкова из Волгодонска на выставке «Донское Ремесло»