Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են. Թրամփը ստանում է ընտրիչների 277 ձայն, մինչդեռ Հարրիսը՝ 226 (թարմացվող)

0

10:53

Թրամփը հավաքում է ընտրիչների 277 ձայն, Հարրիսը` 226, գրում է Fox News-ը՝ կանխատեսելով, որ հանրապետական թեկնածուն կդառնա ԱՄՆ 47-րդ նախագահը:

10:35

Թրամփը ստանում է ընտրիչների 267 ձայն, մինչդեռ Հարրիսը՝ 226. իրական ժամանակի ռեժիմով տվյալները թարմացնում է Fox News-ը: Հաղթանակի համար թեկնածուն պետք է ստանա առնվազն 270 ձայն:


10:15

Թրամփն իր աջակիցների, այդ թվում՝ միլիարդատեր Իլոն Մասկի հետ գտնվում է Ֆլորիդայի «Մար ա Լագո» կալվածքում, որտեղ հետևում է ձայների հաշվարկի ընթացքին:



9:56

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ֆոնին բիթքոինի փոխարժեքը պատմական ռեկորդ է սահմանել: Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների օրը, բիթքոինի փոխարժեքը Binance-ում շուրջ 68,000 դոլարից հասել է ուղիղ 75,000-ի: Այնուհետև գինը մի փոքր նվազել է՝ հասնելով 74,400 դոլարի, գրում է rbc.ru-ն:


9:29

Թրամփը պնդել է, որ Փենսիլվանիա նահանգում նախագահական ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել «զանգվածային խաբեություն»: Այս մասին գրում է news.sky.com-ը:

«Շատ են խոսում Ֆիլադելֆիայում զանգվածային խաբեության մասին: Իրավապահ մարմինները գալիս են», - Truth Social սոցցանցում գրել է նախագահաի թեկնածուն:

Սակայն Նահանգի ոստիկանությունն ու շրջանային դատախազ Լարի Կրասները հերքել են դա՝ ընդգծելով, որ Թրամփի պնդումներն «անհիմն» են:

8:12

Հայտնի են ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները մի շարք նահանգներում։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ մի շարք վայրերում առաջատարը դեռ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է։

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջատար է 7 «տատանվող» նահանգներից 6-ում, որոնցում քվեարկության արդյունքը, ինչպես սպասվում է, կորոշի պետության ղեկավարի ընտրությունների արդյունքները, այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Համապատասխան գնահատականներ են տալիս ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները, այդ թվում ՝ Fox News հեռուստաալիքը, The New York Times-ը, The Washington Post-ը, Axios պորտալը։

New York Times-ն անգամ Թրամփի հաղթանակը կանխատեսում է 87 տոկոս հավանականությամբ:

Վերջնական արդյունքը հայտնի կլինի մի քանի օրից:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анна Блинкова

Теннисистка Блинкова вышла в парный финал турнира в Остине






"Иисус из УСБ": РОССИЮ, США, ЕВРОПУ МОГУТ ПУСТИТЬ В РАСХОД? ЛИБО РОССИЯ, США, ЕВРОПА МОГУТ УЛУЧШИТЬ МИР?! СЕНСАЦИЯ! Новости. Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!

В Якутии состоится II международный конкурс «Созвездия Арктики — 2025»

В Гидрометцентре спрогнозировали мокрый снег в Москве 3 марта

Внучка Светличной раскрыла правду о несметных богатствах актрисы