Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Էլ ո՞վ ինձ համար այդպես կցատկեր երրորդ հարկից առաջին հարկ. Արփի Աբգարյանը՝ Սերգեյ Լազարևի արարքի մասին

0

Ռուսաստանաբնակ Արփի Աբգարյանը  «Ну-ка, все вместе» նախագծի տարբեր եթերաշրջանների ակտիվ մասնակից է:

Նախագծի նախորդ թողարկման ժամանակ անսպասելի իրավիճակ էր տեղի ունեցել: Հատուկ թողարկման հյուրն էր կոմպոզիտոր և պրոդյուսեր Իգոր Կրուտոյը:

Տասնյակ վառ մասնակիցներ երգել էին Իգոր Կրուտոյի սուպեր հիթերը: Հաղթած մասնակցին Իգոր Կրուտոյը երգ պիտի նվիրեր: Շատ թեժ մրցակցության արդյունքում ընտրվեց 2 հաղթող՝ Արփի Աբգարյանը և  Դարիա Խրամովան:

Արփի Աբգարյանի ելույթի ժամանակ 100 ժյուրիից մեկ անդամ չէր ուզում սեղմել կոճակը և կանգնել: Ելույթի ժամանակ նախագծի ղեկավար  Սերգեյ Լազարևն իջավ ժյուրիի մոտ և սեղմեց կոճակը, ինչից  հետո ժյուրին՝ Լև Ռուդինը լքեց տաղավարը: Նրան ի վերջո փոխարինեց նախագծի հաղորդավար Նիկոլայ Բասկովը։ Սերգեյ Լազարևի այս արարքից հետո հնարավորություն տրվեց Արփի Աբգարյանին, որ նրան Իգոր Կրուտոյը ևս երգ նվիրի:

Արփի Աբգարյանը խոստովանել է, որ զարմացած է եղել և միաժամանակ հիացած է Սերգեյի արարքով։

Այս մասին նա պատմել է StarHit-ին տված հարցազրույցում։

«Առաջին պահին մի փոքր անհարմար էր, ենթադրում էի, որ հիմա կդադարեցնեն նկարահանումները։

Սերգեյը պաշտպանում էր ինձ։ Նրա կողմից դա շատ ազնիվ և արժանապատիվ արարք էր։

Այո, այդ քալյը շատ պայծառ ու տաքարյուն էր, ինչ-որ մեկին դուր չեկավ, ինչ-որ մեկին շատ դուր եկավ:

Բայց ամեն դեպքում, այն, ինչ նա արեց ինձ համար, հիացմունք է առաջացնում: Կարծում եմ, որ դա այլևս երբեք չի կրկնվի իմ կյանքում:

Էլ ո՞վ ինձ համար այդպես կցատկեր երրորդ հարկից առաջին հարկ: Համաձայնեք, որ դա ասպետական  քայլ էր»,- ասել է երգչուհին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса