Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Աշխարհի ամենահարուստ մարդը Գերմանիայի կանցլերին «հիմար» է անվանել

0

Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին «հիմար» է անվանել։

«Օլաֆը հիմար է»,- գրել է նա գերմաներեն X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:

Forbes-ի, Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդն այսպես է արձագանքել այն հաղորդագրությանը, որ Գերմանիայում իշխող կոալիցիան փլուզվել է և «խոսվում է արտահերթ ընտրությունների մասին»։

Նոյեմբերի 7-ին Գերմանիայի ֆինանսների նախարար և Ազատ դեմոկրատական կուսակցության  առաջնորդ Քրիստիան Լինդները պաշտոնապես հրաժարական է ներկայացրել, ինչը նշանավորել է իշխող կոալիցիայի փլուզումը, գրում է РБК-ն։

Գերմանիան այժմ կառավարվում է փոքրամասնության կառավարության կողմից, որը կազմված է սոցիալ-դեմոկրատների և կանաչների ներկայացուցիչներից:

Տարաձայնությունների պատճառով իշխող կոալիցիան չի կարողացել համաձայնության գալ 2025 թվականի երկրի բյուջեի շուրջ։ Լինդները Շոլցին մեղադրել է կոալիցիան միտումնավոր ցրելու համար։

Նշենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, եթե պատգամավորներն անվստահություն հայտնեն երկրի կանցլեր Օլաֆ Շոլցին։ 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Екатерина Александрова

«Реал» обыграл «Манчестер Сити» в ЛЧ, Александрова победила Соболенко. Главное к утру






Из-за введенного ограничения в аэропорту Астрахани задерживаются рейсы

Трамп назвал блестящей речь Вэнса с критикой Евросоюза

22 факта о Дональде Трампе известных далеко не всем

Более 250 тыс. человек воспользовались мобильным приложением «Макет Москвы»