Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Կարծում եմ՝ մենք կխոսենք. Թրամփը՝ Պուտինի հետ շփման մասին

0

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ընտրություններում հաղթելուց հետո դեռ չի խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Կարծում եմ՝ մենք կխոսենք»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի հետ զրուցելու հավանականությունը։

Թրամփի խոսքով՝ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից ի վեր, ինքը խոսել է «հավանաբար» աշխարհի 70 առաջնորդների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Թրամփը չի հայտնել այս զրույցի մանրամասները։

Նշենք, որ Պուտինը երեկ շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ:

«Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այն, ինչ ասվել է նրա կողմից՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորում, ուկրաինական ճգնաժամի կարգավորում, նվազագույնն արժանի է ուշադրության»,- ասել է ՌԴ նախագահը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Медведев опустился на одну строчку в рейтинге ATP






Сколько нелегальных мигрантов в России?

Террорист-смертник устроил взрыв в столице Афганистана

NYT: беседа Путина и Трампа показала тщетность попыток Запада изолировать Россию

РАО обновило ставки на музыку: рестораны и магазины платят больше