Բրիտանացի լրագրողներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեղեկացնում է, որ բրիտանական առաջատար լրատվամիջոցների («The Guardian», «The Spectator», «The Telegraph» և այլն) լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստան կատարած այցի շրջանակներում նոյեմբերի 7-ին այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը, անդրադարձ կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Հյուրերն անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: