Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Գերմանիայի քաղաքացիների մեծ մասը ցանկանում է արտահերթ ընտրությունների անցկացում

0

Կոալիցիայի փլուզումից և Ազատ դեմոկրատական կուսակցությունից  երեք նախարարների հրաժարականից հետո Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանում է Բունդեսթագի արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարը։

Bild թերթի պատվերով INSA սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ հարցվածների 57%-ը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ընտրել նոր խորհրդարան։

Ընդամենը 22%-ն է աջակցում մարտին ընտրություններ անցկացնելու կանցլեր Օլաֆ Շոլցի ծրագրին, մինչդեռ 12%-ը կարծում է, որ ընտրությունները պետք է անցկացվեն մինչև 2025 թվականի սեպտեմբեր նախապես սահմանված վերջնաժամկետը։

Կոալիցիայի փլուզումը հավանության է արժանացել հարցվածների գրեթե երկու երրորդի կողմից. 64%-ը կողմ է այս քայլին, և միայն 22%-ն է դժգոհություն հայտնել:

Միևնույն ժամանակ, գերմանացիները կոալիցիայի փլուզման համար հիմնականում մեղադրում են կոալիցիայի բոլոր երեք առաջնորդներին. այդպես է կարծում հարցվածների 34%-ը։ 27%-ը մեղադրում է կանցլեր Օլաֆ Շոլցին, 25%-ը՝ Ազատ դեմոկրատական կուսակցության ղեկավար Քրիստիան Լինդներին և միայն 7%-ը՝ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկին՝ Կանաչների կուսակցությունից։

Նոյեմբերի 7-ին Գերմանիայի ֆինանսների նախարար և Ազատ դեմոկրատական կուսակցության  առաջնորդ Քրիստիան Լինդները պաշտոնապես հրաժարական է ներկայացրել, ինչը նշանավորել է իշխող կոալիցիայի փլուզումը։

Գերմանիան այժմ կառավարվում է փոքրամասնության կառավարության կողմից, որը կազմված է սոցիալ-դեմոկրատների և կանաչների ներկայացուցիչներից:

Տարաձայնությունների պատճառով իշխող կոալիցիան չի կարողացել համաձայնության գալ 2025 թվականի երկրի բյուջեի շուրջ։ Լինդները Շոլցին մեղադրել է կոալիցիան միտումնավոր ցրելու համար։

Նշենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, եթե պատգամավորներն անվստահություն հայտնեն երկրի կանցլեր Օլաֆ Շոլցին։ 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Анастасия Захарова уверенно вышла в финал квалификации турнира WTA-250 в Румынии






Стала известна причина ареста экс-замглавы правления «Роснано» Подольского

Мэр Москвы: Почти 60 московских компаний хотят присоединиться к кластеру видеоигр

В Чите недорого продают редкий советский седан ГАЗ-12 ЗИМ

Ученые: Самая редкая группа крови может спасти людей в экстренных ситуациях