Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ

0

Նոյեմբերի 8-ին, ժամը 16:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս., ծնված 1991 թ.) և «Isuzu» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Թ., ծնված 1992 թ.). «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, իսկ բեռնատարը կողաշրջվել է:

Բեռնատարի վարորդը և ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ռ. Ս.-ին (ծնված 2017 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և դադարեցրել վառելիքի արտահոսքը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Хачанов вылетел с турнира ATP в Марселе после поражения от 96-й ракетки мира






НОВАТЭК: Санкции не ослабляют, но компания сохраняет позиции на рынке газа

В Москве с 15 февраля изменились правила проезда по МСД

Израиль может отложить вывод своих военных с юга Ливана

В Якутске откроется выставка «Культура для Победы»