Ինձ համար դժվար էր ֆուտբոլ խաղալ նրանց գլխավորությամբ․ Լյորիսը նշել է իր կարիերայի ամենաբարդ մարզիչներին
«Տոտենհեմի» նախկին դարպասապահ Ուգո Լյորիսը, որը հիմա հանդես է գալիս ամերիկյան «Լոս Անջելեսի» կազմում նշել է կարիերայի ամենաբարդ երկու մարզիչներին։ 37-ամյա դարպասապահը նաև խոստովանել է, որ դեռ հետևում է նախկին ակումբի խաղերին։
«Ես հավատում եմ, որ «Տոտենհեմը» շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Նրանք ունեն ճիշտ ֆուտբոլային ոճ, ճիշտ մտածելակերպ։ Կարծում եմ, որ Պոստեկոգլուն բերեց հենց այն, ինչ անհրաժեշտ էր ակումբին այս պահին՝ թարմություն և նոր հավակնություններ։ Հավանաբար դա էր պատճառը, որ ես ծանրություն էի զգում, երբ խաղում էինք Ժոզե Մոուրինյուի կամ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ: Դա այլ ոճի ֆուտբոլ էր։
Խնդիր չկա, քանի դեռ հաղթում ես: Բայց հենց որ պարտվում ես մեկ խաղում, հետո երկու խաղում, երկրպագուները սկսում են տխրել, և այդ տրամադրությունը զգացվում էր Մոուրինյուի և Կոնտեի օրոք»,- Լյորիսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։
Նշենք, որ Մոուրինյուն «Տոտենհեմը» գլխավորել է 2019-ից 2021 թվականներին, Կոնտեն՝ 2021-ից 2023 թվականներին։