Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Աբխազիայում ցուցարարները կոտրել են խորհրդարանի ու նախագահականի դարպասները և պահանջում են նախագահի անհապաղ հրաժարականը

0

Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի և նախագահական նստավայրի մոտ՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքման։ 

Սկզբում ցուցարարները բեռնատարով կոտրել են խորհրդարանի շոնքի դարպասներն ու ներխուժել, ապա շրջափակել են նախագահականը և կրկին կոտրել դարպասները:

Ցուցարարները ձվեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք իրենց հերթին ծխային ռումբեր են օգտագործել։ Խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել. ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ութ մարդ:

Առավոտյան ընդդիմության կոչով մարդիկ սկսել են հավաքվել խորհրդարանի մոտ։ Աբխազիայի բարձրագույն օրենսդիր մարմինն այսօր պետք է քննարկեր ՌԴ-ի հետ ներդրումների մասին միջկառավարական համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Սակայն, պատգամավորների որոշմամբ, հանդիպումը չեղարկվել է։

Աբխազիայում ցուցարարները պահանջել են նախագահի անհապաղ հրաժարականը:

Շաբաթվա սկզբին Աբխազիայի խորհրդարանն ընդունել է «Բազմաֆունկցիոնալ համալիրների իրավական կարգավիճակը կարգավորելու մասին» օրենքը։ Այս փաստաթուղթը կարգավորում է Ռուսաստանի հետ հոկտեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված ներդրումների մասին միջկառավարական համաձայնագրի որոշ հայեցակարգեր։ Ընդդիմությունը պնդում է, որ խոսքը Աբխազիայում Ռուսաստանին բնակարաններ վաճառելու մասին է, և դեմ է փաստաթղթի վավերացմանը՝ կոչ անելով քաղաքացիներին դուրս գալ փողոց։ Մինչդեռ նախագահ Ասլան Բժանիայի խոսքով՝ Ռուսաստանի հետ ներդրումային գործունեության վերաբերյալ համաձայնագրի բացակայությունը ռիսկեր է պարունակում հանրապետության համար։ 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Блинкова победила Соррибес-Тормо и вышла во второй круг турнира WTA в Клуж-Напоке






Участники стрельбы в Москве похитили человека и скрылись

Асмус, Петров и Собчак посетили премьеру «Пророка» с Борисовым о Пушкине

Как написать письмо солдату СВО и поздравить с 23 февраля

СК завел дело после стрельбы и похищения человека на западе Москвы