Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Վինիսիուսը Բրազիլիա-Վենեսուելա խաղի ժամանակ վիրավորական խոսքեր է ասել մրցավարին

0

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը վիրավորել է Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Վենեսուելայի հետ հանդիպման գլխավոր մրցավարին։ Հարձակվողը մրցավարին ասել է, որ նա պետք է դժոխք գնա, հայտնում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Բրազիլիա-Վենեսուելա հանդիպումը կայացել է նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը։ 43-րդ րոպեին «Պենտակամպեոնի» կիսապաշտպան Ռաֆինյան բացել է խաղի հաշիվը։ Ընդմիջումից անմիջապես հետո պատասխան գնդակը խփել է փոխարինման դուրս եկած վենեսուելացի կիսապաշտպան Տելասկո Սեգովիան։

62-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող էր հաղթանակ բերել Բրազիլիային, սակայն նրա իրացրած 11 մետրանոցից հետո տանտերերի դարպասապահ Ռաֆայել Ռոմոն հետ է մղել հարվածը։

89-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ է ստացել Վենեսուելայի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Գոնսալեսը։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Բրազիլիայի հավաքականը 11 խաղից վաստակած 17 միավորով զբաղեցնում է 2026 թվականի աշխարհի առաջնության CONMEBOL-ի ընտրական մրցաշարի երրորդ հորիզոնականը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анастасия Павлюченкова

Павлюченкова уступила Соболенко в ¼ финала Australian Open






Глава Назарово улетел в Москву в сопровождении Анны Стариковой на защиту мастер-планов

Тело пенсионерки обнаружили в сгоревшей квартире в Москве

Любители мороженного сегодня отметят День эскимо

Два майора: #Сводка на утро 24 января 2025 года