Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով

0

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ, 
Ադրբեջանում կառուցվում է տրանսպորտային կապի ենթակառուցվածք, որը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա նշել է, որ 2020 թվականի եռակողմ հայտարարությունում հատուկ կետ կա դրա վերաբերյալ.«Դրանում հստակեցված են այն պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնում է։ Այս թեման երկար ժամանակ քննարկվել է։ 3,5 տարվա քննարկումներից հետո «ձեռք է բերվել պայմանավորվածություն» արտահայտությունը համարում ենք ուշացած։ Այս պայմանավորվածությունը պետք է վաղուց ձեռք բերված լիներ։Եթե այս հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական փաստաթուղթ չկա, եթե Հայաստանն այս ուղղությամբ աշխատանքներ չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան: Իսկ Ադրբեջանի տարածքում երկար ժամանակ արագ տեմպերով աշխատանքներ են տարվում տրանսպորտային կապի ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, որը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման»,- ասել է նա:

Նա հավելել է, որ ներկայում ադրբեջանական կողմի ուշադրությունը կենտրոնացած է COP29-ի վրա, և հայկական կողմի հետ հանդիպումը խաղաղության պայմանագրի նախագիծը քննարկելու համար մինչև դեկտեմբեր անհնար է։ Բյարամովի խոսքով՝ նման հանդիպում կարող է լինել դեկտեմբերին կամ հունվարին, սակայն կոնկրետ պայմանավորվածություն այս հարցում դեռ չկա։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Арина Соболенко

«Не говорите об этом моему парню». Арина Соболенко рассказала, что больше всего любит в жизни






Алиев после хамства в адрес России замолчал. И сделал неожиданный подарок Москве

Директор департамента УЕФА: «Надеюсь, сборная России в 2025 году вернется в европейскую семью»

Логистика СНГ – сроки и особенности грузоперевозок

Неопытный игрок: что означает «нуб» и когда уместно это слово