Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Փաշինյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների մանրամասները

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրներն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն: Երկրի ղեկավարը կարևորել է տնտեսության, ներդրումների, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, գերմանական նոր ընկերությունների ներգրավումը հայկական շուկա:

Կլաուդիա Բուշը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը՝ ի նպաստ երկկողմ փոխգործակցության ընդլայնման: Դեսպանն ընդգծել է, որ Գերմանիայի Կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական խորացումը, ուստի հայ գործընկերների հետ առաջիկայում կքննարկի փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, սահմանազատման գործընթացին և այլ հարցերի: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Блинкова проигала 143-й ракетке мира во втором круге турнира WTA в Клуж-Напоке






Празднование в честь иконы Божией Матери «Утоли мои печали» — история и чудеса

Зима еще даже не началась: Роман Вильфанд сообщил, когда нагрянут сумасшедшие морозы

В Ярославле идут транспортные войны из-за отмены наличной оплаты

Радикально похудевший комик Александр Морозов насмешил жителей Тогучина