Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ

0

Բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին անվիճելի չեմպիոն Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա բլոգեր, բռնցքամարտիկ Ջեյք Փոլի հետ, գրում է CNN-ը:

Թայսոնն ու Փոլը մենամարտ կանցկացնեն լույս նոյեմբերի 16-ի գիշերը Առլինգթոնում (Տեխաս, ԱՄՆ)։ Ի սկզբանե մենամարտը նախատեսված էր հուլիսի 20-ին։ Բայց այն հետաձգվել էր Թայսոնի առողջական խնդիրների պատճառով։ 

58-ամյա Թայսոնը կարիերան ավարտել է 2005 թվականին։ Նա անցկացրել է 56 մենամարտ, ունի վեց պարտություն և 44 հաղթանակ՝ նոկաուտով։ 27-ամյա Փոլը բռնցքամարտի տասը մենամարտերում տասը հաղթանակ է տարել և մեկ պարտություն Թոմի Ֆյուրիից:

Անկախ մենամարտի ելքից, այն խոշոր եկամուտ կբերի երկուսին էլ։ 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Российский теннисист Медведев покинул топ-5 рейтинга ATP






Владимир Путин оценил успехи Дагестана: 42% винограда и рост туризма на 15%

В Новосибирской области впервые пройдет Кубок России по конному спорту

Врач назвала вредный для пожилых напиток – его считают полезным

Финны уже рубят. Без русских пришлось идти на отчаянный шаг