Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Փաշինյանը հասկանում է, որ այս պահին չի կարող Սահմանադրություն փոխել, ուստի ուզում է առաջիկա ընտրություններում հաղթել և դրանից հետո միայն կատարել Ալիևի պահանջը. «Հրապարակ»

0

«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական աղբյուրներից տեղեկացանք, որ եթե անգամ «խաղաղության պայմանագրի» բոլոր կետերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր գան համաձայնության, միեւնույն է՝ Ալիեւը չի ստորագրի փաստաթուղթը, քանի որ նախապայմանը Սահմանադրությունը փոխելն ու Անկախության հռչակագրից հրաժարվելն է:

Չնայած Հայաստանի այս տապալված վիճակին՝ Ալիեւը վախ ունի, որ հայկական հաջորդ իշխանությունները կարող են չեղարկել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ներկայիս իշխանությունների որոշումը եւ միջազգային հարթակներում փորձել հասնել հաջողության` կրկին բարձրացնելով Արցախի հայկական, պատմական տարածք լինելու հարցը։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանին օդուջրի պես հարկավոր է ստորագրել այդ ձեւական թղթի կտորը, որն իրականում խաղաղություն չի բերելու, սակայն գալիք ընտրություններից առաջ նա պողոսներին կերակրելու է սին հույսերով, որ ինքը հասել է վերջնական խաղաղության:

Մեզ ասացին, որ Փաշինյանն առաջարկել է Ալիեւին ստորագրել թուղթը՝ ներառելով մի կետ, որտեղ կամրագրվի, որ այն ուժի մեջ է մտնելու հետո, երբ մեր Սահմանադրությունը փոխված կլինի, սակայն Ալիեւը սա էլ է մերժել` հիմնովին ստորացնելով խաղաղություն մուրացող ՀՀ վարչապետին։ Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը հասկանում է, որ այս պահին չի կարող հանրաքվե անել եւ Սահմանադրություն փոխել, ուստի ուզում է առաջիկա ընտրություններում հաղթել եւ դրանից հետո միայն կատարել Ալիեւի պահանջը»:

Մանրամասները՝ այստեղ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Ольховский

Теннисист Ольховский: Тин сыграл великолепно в матче с Медведевым






Увидеть пойму и Мамаев курган: в Волгограде установят самое высокое в России вантовое колесо обозрения (Обновлено!)

Врач: погружение в ледяную воду — серьёзное испытание для организма

С 20 января в Рязанской области изменится расписание электричек

Суд арестовал имущество Лерчек на весь срок предварительного следствия и суда