Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

0

Նոյեմբերի 20-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։

Հանդիպման ընթացքում անհամաձայնություն է արտահայտվել այն փաստի հետ, որ Ֆրանսիան թիրախավորել է Ադրբեջանի նախագահությունը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի 29-րդ համաժողովում։

Բացի այդ, դեսպանին ասվել է, որ Ֆրանսիայի՝ ՀՀ-ին զենք մատակարարելը, «միլիտարիզմ և ռևանշիզմ քարոզելը», խաթարում են խաղաղության հաստատման գործընթացը։

«Ֆրանսիայից խստորեն պահանջվում է վերջ դնել Ադրբեջանի դեմ ուղղված գործողություններին, որոնք վտանգում են հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան նոյեմբերի 19-ին կանչվել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն. պատճառն ադրբեջանական իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների դեմ անընդունելի հայտարարություններն են:

Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրությունում, որպես այս ամենի հետևանք` Ֆրանսիայի էկոլոգիական անցման, էներգետիկայի, կլիմայի և ռիսկերի կանխարգելման հարցերով նախարար Անյես Պանիեր Ռունաշերը ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը Բաքվում ՄԱԿ-ի COP29 համաժողովին: 

«Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասվում է հաղորդագրությունում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

«У меня очень много энергии»: Андреева вышла в финал турнира WTA 1000 в Дубае и стала первой ракеткой России






Как сэкономить на продуктах для масленичных блинов

Белоусов вручил медали «Золотая Звезда» военным, проявившим мужество и героизм

Малая облачность без осадков ждет Москву 22 февраля

Синоптик Вильфанд рассказал о погоде в европейской части РФ в начале марта