Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Քաղաքացին վարորդական վկայական ստանալու համար օգտատիրոջ հաշվեհամարին գումար է փոխանցել (տեսանյութ)

0

Նոյեմբերի 16-ին, ժամը 15-ին, Երևանի Հաշվառման-քննական բաժնում կաշառք տալու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և Երևան քաղաքի Էրեբունու բաժին է տեղափոխվել Հրազդանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում  նկատել է գովազդ՝ 300 հազար դրամ գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական  արագ ձեռք բերելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Կանխամտածված կեղծ գովազդի զոհ դարձած քաղաքացին նոյեմբերի 19-ին, ոմն Ա․ Թևոսյան կեղծանունով տելեգրամյան ալիքի օգտատիրոջ հորդորով, Երևանի Սարյան 9 հասցեում գտնվող տերմինալներից մեկով  նույն օգտատիրոջ տրամադրած կրիպտոարժույթի հաշվեհամարին, որպես կաշառք, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար փոխանցել է 285 հազար և 45 հազար դրամ։

 «Նա ինձ զանգահարեց և ասաց, որ պետք է մոտենամ  Սարյան 9 հասցե, որտեղ տեղակայված է բիթքոյնի տերմինալ: Ուղարկեցի 285 հազար դրամ: Չեկը նկարեցի և ուղարկեցի իրեն: Մի քանի րոպե հետո զանգահարեց և ասաց, որ իմ անունով ակտ կա, և 2-րդ անգամ փոխանցեցի 45 հազար դրամ: Հետո նա ինձ զանգահարեց և ասաց, որ մոտենամ  Գաջի գործարան՝ ՄՌՈւ: Մտա վարորդական վկայական ստանալու սենյակ, և ինձ ասացին, որ իմ անունով վարորդական չկա»,-իր խոսքում նշել է 23-ամյա երիտասարդը: 

Մինչ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին ներկայացվելը՝ 23-ամյա երիտասարդը տելեգրամյան օգտատիրոջից ստացել է վերջին հաղորդագրությունը․«Դուք կորցրեցիք ձեր գումարը: Ես անհայտ խարդախ եմ և գտնվում եմ Վրաստանում, եթե դիմեք ոստիկանություն, դուք կունենաք լուրջ խնդիրներ օրենքի հետ կապված և ինձ չեք կարող բացահայտել: Եթե փորձեք ինձ վիրավորական ինչ-որ բառ գրել, ես ունեմ ձեր տվյալները: Նաև տեղեկացնեմ, որ ձեր գումարը արդեն Վրաստանում է»:
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տելեգրամյան օգտատիրոջ  տվյալները պարզելու, հայտնաբերելու և վարույթ իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

 Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Рублёв

Рублев вышел во второй круг теннисного турнира в Роттердаме






Нижегородцы активно участвуют в конкурсе открыток ко Дню защитника Отечества

Официальные Zeekr в России получат новый логотип, очень похожий на логотип белорусского бренда Belgee

Ввод жилья бизнес-класса в Москве сократится на 31%

Банки ограничивают россиян в деньгах. К чему привела жесткая политика Центробанка