Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Միջադեպի մասնակիցների բնութագրմամբ «անզգույշ վրաերթը» եղել է դիտավորությամբ ծանր հանցագործություն

0

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը, որը, ըստ shamshyan.com-ի ձևակերպվել էր՝ իբրև անզգույշ վրաերթ։

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի փողոցի թիվ 48/2 հասցեի մոտ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել մի քաղաքացի։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տուժածը Երևանի բնակիչ 34-ամյա Արմեն Խաչատրյանն է։  Ընթացքում ստացվել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ տեղի ունեցածը ոչ թե վրաերթ է, այլ  վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ էլ նշված անձին վրաերթի են ենթարկել։ 

Պարզվել է, որ ժամը 00։30-ի սահմաններում Երևանում հաշվառված 23-ամյա Կարեն Օսիպյանը իր կողմից վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Վարդաշեն թաղամասից ուղևորվել է դեպի Այվազովսկի փողոց, որի ժամանակ նա վազանց է կատարել Երևանի բնակիչ 34-ամյա Արմեն Խաչատրյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային, ապա իր ավտոմեքենան կայանել է Այվազովսկի փողոցի վրա գործող «CPS» բենզալցակայանի դիմաց։

Արդեն կայանելուց հետո Ա․ Խաչատրյանը «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով ժամանել է «CPS» բենզալցակայանի մոտ և փակել Կ․ Օսիպյանի ավտոմեքենայի առջևի հատվածը, ինչից հետո նրանց միջև վիճաբանություն է առաջացել: Ա․ Խաչատրյանը զանգահարել է իր հորեղբոր տղաներ, Երևանի բնակիչներ 37-ամյա Դավիթ Խաչատրյանին և 41-ամյա Կարեն Խաչատարյանին, ապա իրենց մոտ եղած փայտյա մահակներով հարձակվել և ծեծի են ենթարկել Կ․ Օսիպյանին, ինչից հետո վերջինս փախուստի դիմելու դիտավորությամբ ավտոմեքենան վարել է նրանց ուղղությամբ՝ վրաերթի ենթարկելով Ա․ Խաչատրյանին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։ 

Կ․ Օսիպյանը,  shamshyan.com-ի տեղեկություններով,  Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է, իսկ տուժած Կ․ Խաչատրյանը հայտնի է «Կյաժ Կարեն» մականվամբ։ 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Марсель (ATP). 1/4 финала. Чжан сыграет с Бергсом, Медведев встретится со Штруффом






Вместо классической ипотеки: чем опасна покупка жилья в рассрочку

В Башкирии на трассе столкнулись 14 машин

Зима не отступает: синоптики обещают мощный снегопад и лютые морозы всю неделю

Данные о себе смогут менять россияне через Госуслуги