Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Մենք չենք բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց, քանի որ դա կնշանակեր խաղաղության բանակցությունները մտցնել փակուղի․ Փաշինյան

0

Մենք չենք բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց, քանի որ դա կնշանակեր խաղաղության բանակցությունները մտցնել փակուղի։

Հանրայինի եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը․

«Մենք բանակցային սեղանի շուրջ Սահմանադրության հետ կապված օրակարգը չենք քննարկել ու չենք ներառել օրակարգում։ Ադրբեջանն ասում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ կա տարածքային պահանջ Ադրբեջանին։

Չենք ուզում մտածել, որ սրանով Ադրբեջանն ուզում է փակուղի մտցնել բանակցությունները, դրա համար իրենց մտավախություններն ուզում ենք փարատել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ նկատմամբ։ Մենք չենք բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց, քանի որ դա կնշանակեր խաղաղության բանակցությունները մտցնել փակուղի։

Բացի այդ, խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում ունենք հոդված, որտեղ ասվում է, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը այս պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։ Իսկ այդ պայմանագրի համաձայնեցված մասում հոդված կա, որով ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ, պարտավորվում են ապագայում էլ չառաջադրել տարածքային պահանջներ»,- նշել է նա։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Самсонова одержала победу в первом круге турнира WTA в Аделаиде






Рекордные 750 тыс. поездок на столичных трамваях совершили пассажиры за 1 день

Эксперт Алмазова: приучать детей к советскому кино можно с мультфильма о львенке и черепахе

Близкие Мищука заявили, что у барда были проблемы с сердцем и диабет

Похитители женских сердец: топ-7 красавчиков из любимых турецких сериалов