Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին

0

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը 17 տարվա ընտանեկան կյանքից հետո հայտարարել է ամուսնալուծության մասին, գրում է Bild-ը:

Բերբոքը վերջին օրերին Բաքվում էր, որտեղ մասնակցում էր COP29 գագաթնաժողովին։ Լրագրողները նկատել են, որ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն այնտեղ հանրության առաջ է հայտնվել առանց ամուսնական մատանու։ Այնուհետև նա և իր ամուսինը՝ Դանիել Հոլեֆլեյշը, հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ ամուսնալուծվում են 17 տարվա ամուսնությունից հետո։

«Երկար գործընթացի միջով անցնելուց հետո մենք միասին որոշել ենք, որ այլևս զույգ չենք: Հնարավոր շահարկումներից խուսափելու համար նշենք, որ նոր զուգընկերներ չկան: Մեզ համար ամենակարևորն ապահովելն է, որ մեր երկու դուստրերը կարողանան մեծանալ խաղաղության և սիրո մեջ: Ահա թե ինչու մենք շարունակում ենք ապրել Պոտսդամի մեր ընդհանուր տանը»,- ասվում է հայտարարության մեջ»։

Բերբոքն ու Հոլեֆլեյշը սկսել են հանդիպել 20 տարի առաջ: Երկուսն էլ այն ժամանակ Կանաչների կուսակցության անդամ էին: Հետագայում կինը դարձավ դրա ղեկավարներից մեկը, իսկ ամուսինը լքեց կուսակցության շարքերը։ Նրանք ունեն երկու դուստր՝ 9 և 13 տարեկան։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Даниил Медведев

На турнире в Марселе под флагом России оказались имена Медведева и Хачанова






Завершается конкурсный отбор в юбилейный номер альманаха «День поэзии»

Ольга Бузова стала на колени перед многотысячной аудиторией

Депздрав Москвы подтвердил госпитализацию женщин после ЭКО в частной клинике

Перспективы авторынка в 2025 году: как повлияет закрытие ДЦ и увольнения