Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Ֆրանսիայի Բրոն քաղաքում բացվել է Մեղրի քաղաքի պուրակ

0

Ֆրանսիայում կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակներում Օռա ռեգիոնում գտնվող Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտել է Բրոն քաղաքում, որը քույր քաղաքների հարաբերություններ է սկսել Մեղրիի հետ։ Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Այստեղ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի, Բրոնի քաղաքապետ Ժերեմի Բրեոյի, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանի մասնակցությամբ Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության։

Կողմերի պատվիարակությունները նաև այս բարեկամության խորհրդի համատեքստում նռան ծառ են տնկել։ Նշենք, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ Ֆրանսիայի ՕՌԱ ռեգիոն այցելած Սյունիքի պատվիրակության կազմում էին մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետի խոհրդականներ Նվարդ Հարությունյանը, Սուրեն Քեսեջյանն ու Կարեն Բալյանը, մարզի համայնքապետեր, համայնքապետարանների աշխատակիցներ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Останавливаться не собирается: Андреева идёт по стопам Шараповой и к маю может ворваться в топ-5 рейтинга WTA






Суд отклонил жалобу Бакальчука в иске о передаче Wildberries в РВБ

В Российской государственной библиотеке прошел благотворительный шахматный турнир

Двое вооруженных людей угрожали расстрелять очередь во «Вкусвилле» в САО

В Москве суд заключил под стражу вице-губернатора Вологодской области Алексеева