Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

«Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային

0

Լիբանանի «Հըզբոլլահ» շարժումը հրթիռային հարված է  հասցրել Թել Ավիվի արվարձանում Իսրայելի ռազմական հետախուզության Գլիլոտ բազայի ուղղությամբ: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով շարժման մամուլի ծառայությանը:

«Իսլամական դիմադրության մարտիկները բարձր ճշգրտության հրթիռներով հարձակվել են Գլիլոտ բազայի վրա, որը պատկանում է 8200 ռազմական հետախուզությանը Թել Ավիվի արվարձանում ՝ լիբանանա-պաղեստինյան սահմանից 110 կմ հեռավորության վրա»,-ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Սա մեկ օրում Իսրայելի ռազմական օբյեկտների երրորդ գնդակոծությունն է:

«Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագա ռազմաբազային։

Շիա շարժման զեկույցների համաձայն՝ կիրակի օրվանից սկսած՝ սահմանի տարբեր հատվածներում Իսրայելի բանակի կենդանի ուժի կուտակման շուրջ 10 վայր է գրոհվել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса