Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք  հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ Մատուռ, Բայբուրդի 5-7 դդ․ եկեղեցական համալիր, Աղջոց Սբ. Ստեփանոս վանական համալիր և Գառնու հեթանոսական տաճար։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցին վերականգնվում է Պաշտպանության նախարարության միջոցներով։ Շինարարի, հեղինակային և տեխնիկական հսկողության մասնագետների հետ տեղում քննարկվել են իրականացվող աշխատանքները, նախագծային լուծումների վերաբերյալ ներկայացվել են մասնագիտական դիտարկումներ։

Պտղնիի տաճարում և Հավուց Թառում քննարկվել են տարիներ առաջ իրականացված վերականգնման նախագծերը, ուսումնասիրվել է հուշարձանների տեխնիկական վիճակի փոփոխությունը։ Հաշվի առնելով եկեղեցիների խիստ վթարային վիճակը՝ Պտղնու տաճարի նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները նախատեսվում են սկսել 2025 թվականին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով 2025 թ․ կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Даниил Медведев

Медведев прекратил сотрудничество с французом Симоном






«Москвич» ускоряется. Продажи выросли, новая модель выходит уже в феврале, названы конкуренты «Москвича 8»

Готовность 2 этапа дороги Дюртюли – Ачит около 90%

Звезда индустрии красоты научит работать хабаровских парикмахеров (ФОТО)

Подростков задержали в Подмосковье за избиение пассажира электропоезда