Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Իսպանիայում հայց է ներկայացվել Խուան Կառլոս Առաջինի դեմ

0

Իսպանիայի նախկին դատավորներն ու դատախազները համատեղ հայց են ներկայացրել ընդդեմ պատվավոր թագավոր Խուան Կառլոս Առաջինի՝ հինգ հարկային հանցագործությունների մեղադրանքով: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդում է RTVE հեռուստառադիոընկերությունը։ Բողոքը ներկայացվել է երկրի Գերագույն դատարան։

Հայցում նշվում են խախտումներ, որոնք տեղի են ունեցել 2014-2018թթ. Դիմումատուները պնդում են, որ նախկին միապետի՝ վճարումների միջոցով հարկերի հետ կապված խնդիրները կարգավորելու փորձերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին, քանի որ դա արվել է այն բանից հետո, երբ Խուան Կառլոս Առաջինին ծանուցվել է ընթացող հետաքննության մասին: Պատվավոր արքան հետաքննության  մասին իմանալուց հետո վճարել է ավելի քան 600,000 եվրոյի և ևս մոտ 4,4 միլիոն եվրոյի չափով հարկեր։

2020 թվականի օգոստոսի 3-ին պաշտոնապես հայտնի է դարձել, որ Խուան Կառլոս I-ը որդուն՝ ներկայիս թագավոր Ֆիլիպ VI-ին, տեղեկացրել է ֆինանսական սկանդալի ֆոնին երկիրը լքելու որոշման մասին։ Այդ ժամանակվանից նա ապրում է ԱՄԷ-ում։ 2022 թվականի մարտին Իսպանիայի դատախազությունը հայտարարել էր հետաքննությունը փակելու մասին։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Монпелье (ATP). 1/2 финала. Оже-Альяссим сыграет с де Йонгом, Рублев – с Ковачевичем






«Мог кто угодно»: звездный адвокат Жорин рассказал о взрыве в ЖК «Алые паруса»

Крутые и дерзкие! Десять новых героев Like FM

Горка для ватрушек в Лужниках закрылась до будущей зимы из-за аномального тепла

Путин подписал указ о проведении международного конкурса «Интервидение» в Москве и Подмосковье