Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ»

0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել այն երջանիկ հեղափոխականների կենսամակարդակի աճի տվյալները, որոնք հակասում են տնտեսագիտական բոլոր հայտնի և անհայտ նորմերին։

ՔՊ խմբակցությունում կա մի պատգամավոր՝ Ալխաս Ղազարյան, ով, ըստ պաշտոնական կենսագրության, մինչեւ մանդատ ստանալը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտից վարձատրվում էր գիտնականի համեստ աշխատավարձով` տարեկան 300-600 հազար դրամի սահմաններում:

Զարմանալին այն է, որ ԳԱԱ-ին զուգահեռ ստանձնելով ԱԺ պատգամավորի բազմազբաղ աշխատանքը՝ տրամաբանորեն ԳԱԱ-ում պետք է նվազեր Ղազարյանի աշխատավարձը, կամ գոնե մնար նույնը, քանի որ «պատգամավոր գիտաշխատողը» և «պարապ գիտաշխատողը» տարբեր օրակարգեր ու զբաղվածություն ունեն: Բայց Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը (եկամուտը) հատել է 2 միլիոն դրամի շեմը՝ նախկին 300 հազարի փոխարեն։

Միաժամանակ, Մարտունու Վաղաշեն գյուղում ծնված-մեծացած Ալխաս Ղազարյանը, ինչպես ցանկացած հեղափոխական ՔՊ-ական, 2023 թվականին 30.8 միլիոն դրամով ձեռք է բերել բնակարան Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։

Առավել զարմանահրաշ են Ղազարյանին փոխկապակցված անձի՝ եղբոր՝ Դավիթ Ղազարյանի հետհեղափոխական հաջողությունները։

Եթե այն ժամանակ, երբ քույրը պաշտոն էր ստանձնում, Դավիթ Ղազարյանի տարեկան եկամուտը 5 միլիոն դրամ էր, մեկ տարի անց անհատ ձեռնարկատեր Դավիթ Ղազարյանը տարին ավարտել է 26.5 միլիոն դրամ եկամուտով, իսկ ամենաանհասկանալին՝ անհատ ձեռնարկատեր Ղազարյանը, թողնելով այս եկամուտները, 2023 թվականին տեղափոխվել է վարչապետի աշխատակազմ` չինովնիկի համեստ աշատավարձ ստանալու։ Անհավատալի զարգացումներ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Янник Синнер

Первая ракета Синнер сыграет со Зверевым в финале Australian Open






Противник: Очень много FPV-дронов РФ в Покровске, также они уже достают до Днепропетровской области

В Тюмени таксист похитил коробку с пирогами у клиента, передумавшего ехать

Владимир Путин наградил МГУ орденом за вклад в науку и образование

«Помогая другим, мы помогаем себе в первую очередь»: волонтер из Пензы – о ЧС в Анапе и спасении птиц