«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին:
«Տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակել է դանդաղել՝ հոկտեմբերին արձանագրելով այս տարվա ամենացածր ցուցանիշը` 4.2%, որը շուրջ 2.8 տոկոսային կետով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից: Արդյունքում հունվար-հոկտեմբերի աճը ևս դանդաղել է նախորդ ամսվա կուտակային ցուցանիշի համեմատ։ Հաշվի առնելով նախորդ տարվա վերջի բարձր բազան՝ ՏԱՑ-ը կշարունակի դանդաղել նաև ընթացիկ տարվա հաջորդ՝ վերջին երկու ամիսներին։
Արդյունաբերության և արտահանման աճերը հիմնված են ՀՀ տնտեսության հետ քիչ կապ ունեցող գործոնների վրա: Ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման կառուցվածքում բարձր աճ ապահովող գործոնը ոսկերչական գործունեությունն է, որը, ըստ էության, վերաարտահանում է։ Առանց այդ գործունեության նպաստման, ընդհանուր արդյունաբերությունն անկում է ապրել 0.4%-ով, իսկ արտահանումը` 8.4%-ով։ Սա ՀՀ տնտեսության արդյունաբերական և արտահանելի հատվածի իրական միտումն է, ինչը բնականաբար մտահոգիչ է, և այս ուղղությամբ տնտեսական քաղաքականության ակտիվ քայլերի անհրաժեշտությունն առավել է մեծանում։
Գնաճը գտնվում է բավական ցածր մակարդակում, իսկ միջին գնաճը զրոյական է՝ չնայած ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության շարունակական մեղմացմանը։ Ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն շուրջ 2.0 տոկոսային կետով նվազեցրել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը, սակայն գնաճը միջինում մնացել է 0%-ի միջակայքում։ Թեև գնաճի ցածր ցուցանիշը պայմանավորվում է նաև ներմուծված գների ցածր աճով, այնուամենայնիվ, այն արտացոլում է նաև ներքին տնտեսությունում ցածր պահանջարկը։
Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է։ Տնտեսական ակտիվության տեմպը աստիճանաբար դանդաղում է, ինչը նշանակում է, որ 2024թ. փաստացի իրական ՀՆԱ-ի աճը կլինի ավելի ցածր, քան բյուջեի հիմքում դրված 7.0%-ը (կառավարությունը նույնպես վերանայել է աճի կանխատեսումը դեպի ներքև)։ Սակայն բյուջեի եկամուտների և ծախսերի ներկա աճերի պահպանման պարագայում պակասուրդը կհասնի պլանավորված մակարդակին՝ ՀՆԱ-ի նկատմամբ լինելով ավելի բարձր, քան նախատեսվում էր։ Արդյունքում կառավարության պարտքի մակարդակը ևս կգերազանցի պլանավորված ցուցանիշը»։
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области напоминает:
С начала года сотрудники контакт-центра Отделения СФР по Москве и Московской области проконсультировали более 880 тысяч граждан
Восход Луны над Колчимским камнем
В Hybrid Platform появилась функция создания кастомных метрик
Meet weird avians, save a kidnapped goddess, and explore a gorgeous lantern world inspired by Persian art in this very funny new indie adventure game
The best-selling graphics card deals on Amazon right now, and which we recommend
Plug In Digital перевыпустит Serial Cleaner на iOS и Android
Suicide Squad: Kill the Justice League is $3.50 on Steam, letting you poke around one of 2024's most interesting failures for the price of a cheeseburger
Соловьев: Блиновскую не выпустят из СИЗО из-за погашенной задолженности
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Отделение СФР по Москве и Московской области оплатило свыше 243 тысяч дополнительных выходных дней по уходу за детьми с инвалидностью
В Москве мужчина похитил двух детей и требовал у них 120 тыс. рублей
В городских парках проведут предновогодний флешмоб
Онколог напомнил москвичам о важности проходить профилактические обследования ЖКТ
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Отделение СФР по Москве и Московской области оплатило свыше 243 тысяч дополнительных выходных дней по уходу за детьми с инвалидностью
Российские разработчики покажут первую в РФ цифровую реанимацию
«Гнев врачуется временем»: зачем разводящимся супругам нужны три месяца на примирение