Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Աստանայում Պուտինի գտնվելու և ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացման ընթացքում կկիրառվեն անվտանգության ուժեղացված միջոցառումներ

0

Աստանայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գտնվելու և ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ներդրվելու են անվտանգության ուժեղացված միջոցառումներ՝ ներառյալ ռազմական ինքնաթիռների և զրահատեխնիկայի օգտագործումը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Ղազախստանի մայրաքաղաքի վարչակազմը՝ հանրապետության պետական անվտանգության ծառայությանը հղումով։

«Միջոցառումները ենթադրում են Ղազախստանի Հանրապետության հատուկ պետական, իրավապահ մարմինների և զինված ուժերի ռեսուրսների, այդ թվում՝ ռազմական ավիացիայի և տեխնիկայի կիրառում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նոյեմբերի 28-ին տրանսպորտային միջոցների տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ են մտցվելու մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում «օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ»։ 

Պուտինը պետական այցը Ղազախստան կսկսի նոյեմբերի 27-ին։ Աստանայում երկօրյա աշխատանքի ընթացքում ռուսական պետության ղեկավարը բանակցություններ կվարի երկու երկրների փոխգործակցության զարգացման շուրջ և կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին։ 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Даллас (ATP). 1/2 финала. Рууд встретится с Муньяром, Пол – с Шаповаловым






РЕН ТВ: Пять женщин госпитализированы с лихорадкой после процедуры ЭКО в Москве

Президент «Торино»: «С трансфером Илича в «Спартак» возникли некоторые трудности»

В МВД предупредили о росте киберпреступлений перед 14 февраля

Трамп способен разрушить мировую долларовую систему — Хазин